|
| Փաստեր |
Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր տասներորդ մարդու մահվան,Ամեն օր ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 300 nմարդ,Մինչև 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներումԱշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդՀայաստանում ծխում են տղամարդկանց 59.6, և կանանց` մոտավորապես 2.1 տոկոսը

|
|
 |
Բարի գալուստ
| Հայկական հասարակությունում ծխելու վտանգավորության մասին չեն խոսում կամ գրեթե չեն խոսում: Այստեղ ծխել կարելի է ամենուր կամ գրեթե ամենուր: Անընդհատ ծխող հայրն ու հորեղբայրը հայկական ընտանիքների գերակշիռ մասում երեխաների ամենօրյա տեսարանն է, իսկ ծխախոտի ծուխը ենթագիտակցորեն կարծես ընդունվում է վերջիններիս կերպարի մի մասը: Սա արդեն արմատավորված ընկալում է, առանձին մշակույթ:
Հայաստանում տարեկան ծխախոտի հետևանքով մահանում է ավելի քան 3000 մարդ, ինչն, օրինակ, մոտ 3 անգամ ավել է, քան մահերը դժբախտ պատահարներից, թունավորումներից և այլն: Իսկ քանի դեռ չկա խնդրի վտանգավորության ըմբռնում ողջ հասարակության մակարդակով, քանի դեռ հասարակության յուրաքանչյուր անդամ չի գիտակցում ծխախոտային ծխի կործանարար ազդեցությունն առողջության վրա, պայքարի ցանկացած միջոց, ընդունված յուրաքանչյուր օրենք դատապարտված է:
Ինտերնետային այս հանգույցը նպատակ ունի տեղեկատվության տրամադրման, զանազան հետազոտությունների, հակածխախո- տային գլոբալ շարժման նորությունների, օգտվողների միջև փոխադարձ կապերի, բաց քննարկումների, կարծիքների ներկայացման, ինտերնետային նոր կայքերի և տպագիր նյութերի ստեղծմանը նպաստելու ճանապարհով խթանել հակածխախոտային շարժումը Հայաստանում:
| |
|
|