Մեր մասին
    Մամուլ
    Վիճակագրություն
    Ծխելու հետևանքները
    Տնտեսություն
    Օրենսդրություն
    FCTC
    Հղումներ
    Ինչպես թողնել ծխելը
    Տպագիր նյութեր
    Սա հետաքրքիր է
    Փաստեր
  • Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր տասներորդ մարդու մահվան,
  • Ամեն օր ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 300 nմարդ,
  • Մինչև 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում
  • Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ
  • Հայաստանում ծխում են տղամարդկանց 59.6, և կանանց` մոտավորապես 2.1 տոկոսը



  • Բարի գալուստ
    Հայկական հասարակությունում ծխելու վտանգավորության մասին չեն խոսում կամ գրեթե չեն խոսում: Այստեղ ծխել կարելի է ամենուր կամ գրեթե ամենուր: Անընդհատ ծխող հայրն ու հորեղբայրը հայկական ընտանիքների գերակշիռ մասում երեխաների ամենօրյա տեսարանն է, իսկ ծխախոտի ծուխը ենթագիտակցորեն կարծես ընդունվում է վերջիններիս կերպարի մի մասը: Սա արդեն արմատավորված ընկալում է, առանձին մշակույթ:

    Հայաստանում տարեկան ծխախոտի հետևանքով մահանում է ավելի քան 3000 մարդ, ինչն, օրինակ, մոտ 3 անգամ ավել է, քան մահերը դժբախտ պատահարներից, թունավորումներից և այլն: Իսկ քանի դեռ չկա խնդրի վտանգավորության ըմբռնում ողջ հասարակության մակարդակով, քանի դեռ հասարակության յուրաքանչյուր անդամ չի գիտակցում ծխախոտային ծխի կործանարար ազդեցությունն առողջության վրա, պայքարի ցանկացած միջոց, ընդունված յուրաքանչյուր օրենք դատապարտված է:

    Ինտերնետային այս հանգույցը նպատակ ունի տեղեկատվության տրամադրման, զանազան հետազոտությունների, հակածխախո- տային գլոբալ շարժման նորությունների, օգտվողների միջև փոխադարձ կապերի, բաց քննարկումների, կարծիքների ներկայացման, ինտերնետային նոր կայքերի և տպագիր նյութերի ստեղծմանը նպաստելու ճանապարհով խթանել հակածխախոտային շարժումը Հայաստանում:


    Նորություններ
    2004 թ, նոյեմբերի 30-ին Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան ստորագրվեց 40-րդ երկրի` Պերուի կողմից, որով և համալրվեց անհրաժեշտ ստորագրությունների քանակը:

    ավելին...
    Թեթև մահ...
    Համարվում է, որ «թեթև սիգարետը» պարունակում է ավելի քիչ վնասակար նյութեր՝ հիմնականում խեժ և նիկոտին, քան սովորականը: Խեժի և նիկոտինի պարունակու- թյունը նշվում է տուփի վրա, և ծխողը «համոզվում» է, որ դրանց քանակը զգալիորեն ցածր է: Արդյո՞ք դա այդպես է:

    ավելին...
    Պասիվ ծխելը...
    Հիշե՛քամեն օր ձեր հարազատներից, բարեկամներից, ընկերներից, հարևաններից մեկը, որը երբևէ չի ծխել, կարող է մահանալ միայն այն պատճառով, որ այլոք ծխում են նրա ներկայությամբ:

    ավելին...
    Armenian Fonts
    Download correct unicode fonts for the site